Մեր մասին

Smart Coffee-ն առաջարկում է սուրճի ավտոմատացված ինքնասպասարկման կայանների և օժանդակ սարքավորումների, հումքի ու այլ պարագաների վաճառք, վարձակալություն Երևանում և Հայաստանի տարածքում:

Մեր մասնագիտացված կենտրոնում կարող եք ձեռք բերել բարձրորակ հատիկավոր սուրճ, օշարակներ, սրճային ըմպելիքների չոր խառնուրդներ և այլ վենդինգային հումք:

Smart Coffee-ն տրամադրում է նաև սուրճի ապարատների լիարժեք սպասարկման համար անհրաժեշտ բոլոր աքսեսուարները՝ էկոլոգիապես մաքուր թղթե բաժակներ, խառնիչներ և այլ պարագաներ՝ նաև ձեր լոգոտիպով:

Առաջարկն արդիական է թե՛ արագ սննդի կետերի համար, թե՛ գրասենյակների ներքին օգտագործման և թե՛ հատուկ առիթների ու միջոցառումների ժամանակ հյուրասիրություն կազմակերպելու նպատակով:

Մեզ մոտ գործում են հատուկ առաջարկներ և զեղչերի ճկուն համակարգ մշտական հաճախորդների համար: Կապվե՛ք մեզ հետ լավագույն առաջարկներին ծանոթանալու և շահավետ լուծումներ ստանալու համար:

smart coffee